Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը զրույցում հայտարարել է, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացու հարցաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, նախնական տեղեկություններով, մառախուղի պատճառով հատել է սահմանը` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Սայիլովը հաղորդել է, որ հարցաքննության վերաբերյալ մանրամասներ կհաղորդեն վաղը` մարտի 11-ին: