Բավ է պառակտվել
26-11-2020 15:13

«Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը դարձել է ջոնի-բրջոնին» Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասում է՝ «մի ասեք կապիտուլյացիա, թշնամին լսում է մեզ»: Բայց ի՞նչ է՝ թշնամին չգիտի, որ ՀՀ իշխանությունն Արցախը ծնկի է բերել թուրքի առաջ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հարց հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 «Եվ դեռ ժամանակն ու քննիչ մարմիները ցույց կտան՝ դա եղե՞լ է անմեղսունակության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե՞ դավաճանության հետևանք: Դեռ շատ մարդիկ են խոսելու», - ասաց պատգամավորը:



Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության քայլերի հետևանքով հակառակորդը մոտեցել է ընդհուպ Վարդենիսին: 

«Մենք հայրենիք ենք հանձնում: Երբ ես տեսա, թե ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, ես հազարապատիկ ատեցի ձեզ: Դուք հանձնեցիք իմ հայրենիքը: Ադրբեջնում Նիկոլ Փաշինյանը դարձել է ջոնի-բրջոնին: Ես, որպես հայ, անհարմար եմ զգում, երբ նայում եմ նրա մասնակցությամբ մուլտերն ու անիմացիաները: Ես ցավ եմ ապրում, գլուխս կախում եմ: Իմ արժանապատվությունը վիրավորվում է, երբ Ադրբեջանի մեջլիսում պատրաստվում են նախաձեռնություն ներկայացնել՝ ՆԻկոլ Փաշինյանին ազգային հերոսի կոչում տալու», - ասաց պատգամավորը:

Մի գրամ անգամ չեմ չարախնդում: Իսկապես ցավով եմ ասում, որ երկուսուկես տարի առաջ որպես կուռք իշխանության եկած մարդը վերածվեց արհավիրքի, հպարտ քայլող մարդն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը ներկայանում է բազմաթիվ թիկնապահներով: Այդ մարդը վերածվել է Չեխովի «Человек в футляре» վիճակի: Նա վախենում է ամեն ինչից, վտանգ տեսնում բոլորի մեջ: Բայց ամբողջ գալակտիկաում չկա դեպք, որ պարտված մարդը շարունակի ղեկավարել: Նա գնալու է, նրա հետհաշվարկի ժամանակը միացված է», - ասաց պատգամավորը:

Արմինե Գևորգյան