Բավ է պառակտվել
14-04-2014 22:22

Սպիտակ տունը խոստովանել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը ժամանել էր Կիև

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հաստատել է ռուսաստանյան մամուլի տեղեկությունները այն մասին, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը ժամանել էր Կիև նախորդ շաբաթ՝ հանգստի օրերին: 
"Մենք հաստատում ենք, որ տնօրենը (ԿՀՎ) Կիևում է եղել Եվրոպա կատարած իր ճանապարհոդության շրջանակներում", - հայտնել է Քարնին երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, ճեպազրույցի ժամանակ:
"Հետախուզական ծառայությունների բարձրագույն մակարդակում ղեկավարության այցերը  անվտանգության ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդունված միջոց են", - ասել է մամլո քարտուղարը: 
Նրա խոսքով, ամերիկյան և ռուսաստանյան հետախուզական ծառայությունները տարիներ շարունակ անցկացնում են նման հանդիպումներ: Անհեթեթ է համարել, որ այդ այցերի հետևում որևէ այլ պատճառներ են թաքնված, հավելել է նա:
Նախկինում քաջատեղյակ աղբյուրներից մեկը փոխանցել է ռուսաստանյան մամուլին այն մասին, որ նախորդ շաբաթ՝ ապրիլի 12-ին, Բրեննանը գտնվել է Կիևում պաշտոնական այցով: Նա հանդիպել է Ուկրաինայի ղեկավարության և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: Սլավյանսկում անցկացվելիք հատուկ գործողությունների մասին որոշումը, որտեղ ֆեդերալցման կողմնակիցները գրավել էին մի շարք վարչական շենքեր, ընդունվել է Կիևում Բրեննանի այցից հետո, նշել է աղբյուրը: Սլավյանսկում տեղի ունեցած միջոցառումը Ուկրաինայի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը անվանել է "հակաահաբեկչային միջոցառում":
Վարչական շենքերը գրավված են Դոնեցկի շրջանի ևս երկու քաղաքներում՝ Կրասնի Լիմանում և Կրամատորսկում: Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում անցկացվող զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են Կիևում կատարված իշխանափոխությունից մի քանի շաբաթ անց: Վերջիններից մասնակիցները հանդես են գալիս շրջանների ինքնավարության հաստատման համար: Հավաքների ժամանակ պարբերաբար բախումներ են տեղի ունենում "եվրոմայադանականների" հետ, ովքեր հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին: