Բավ է պառակտվել
02-05-2022 19:59

Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը

Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևի հանդիպումը։

«Ուրախ եմ, որ կարողացա Բրյուսելում հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին այս ձևաչափով երկրորդ հանդիպման համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Ավելի վաղ Գրիգորյանը հայտնել էր, որ Հաջիևի հետ հանդիպմանը «քննարկելու ենք հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»՝ հնարավոր համարելով, որ այս հանդիպմանը հաջորդի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրիգորյանի և Հաջիևի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին Բրյուսելում Եվրամիության հովանու ներքո, ըստ ԵՄ դիվանագիտական ​​ծառայության՝ «երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերն ակտիվացնելու նպատակով»։

Մի քանի օր անց՝ ապրիլի 6-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։