Բավ է պառակտվել
19-05-2021 10:49

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը, օրակարգում է Ադրբեջանի ներխուժման կապակցությամբ Հայաստանի հայտարարությունը

Տաջիկստանի մայրաքաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հայաստանը ներկայացնում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Ավելի վաղ հայտնվել էր, որ Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին քննարկվելու է Հայաստանի դիմումը հայկական ինքնիշխան տարածք (ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈւ ներխուժման վերաբերյալ։

Պաշտոնական Երևանը որակում է Ադրբեջանի գործողությունները որպես ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: