Բավ է պառակտվել
14-09-2018 20:00

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի հանդիպումը Փաշինյանի հետ (Տեսանյութ)

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը։ Այն կայացել Հայաստանի վարչապետի Փարիզ պաշտոնական այցի շրջանակներում։

Ըստ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանի տեղեկատվության, երկրների ղեկավարներ Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և դրա շրջանակներում առաջին անգամ կազմակերպելիք բիզնես ֆորումին առնչվող հարցեր։

Անդրադարձ է արվել նաև ղարաբաղյան հակամարտությանը։ Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ֆրանսիական հարաբերություններն ամբողջ ծավալով քննարկել հոկտեմբերին։ Էմանյուել Մակրոնը Հայաստան է ժամանելու հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, որը, միաժամանակ, հանդիսանալու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան։

Վարչապետ Փաշինյանն այսօր այցելել է նաև Փարիզի քաղաքապետարան։ Քաղաքապետի հետ անձնական հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել ելույթներով։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ հայկական թավշյա հեղափոխությունը սկսվել է հենց Ֆրանսիայի հրապարակից, և ամբիոնի հետևում Ռոդենի քանդակն էր։ ”Դա խորհրդանիշ էր, թե ինչպես պետք է, պահպանելով այդ քանդակը, խաղաղ գործողություններ կատարել առանց ուժի գործադրման”, - նշել է նա: