Բավ է պառակտվել
14-10-2022 09:36

Երևան է ժամանում ԵՄ 27 երկրների դիտորդների առաջին խումբը

ԵՄ դիտորդների առաջին խումբը Երևան կժամանի ուրբաթ օրն, ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«27 անդամ երկրներ օպերատիվ արձագանքեցին Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակն է լինելու իրավիճակի մշտադիտարկումը և աջակցել Հայաստանին և Ադրբեջանին տեղում կայունացնելու (իրավիճակը)»,- գրել է նա Twitter-ում։

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Քառակողմ հայտարարության համաձայն՝ առաքելությունը կգործի երկու ամիս։

Հայաստանի դեպքում դիտորդների առաջնահերթությունը լինելու է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքներին աջակցելու համար զեկույցների պատրաստումը։