Բավ է պառակտվել
16-11-2022 11:54

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան ժամանել է Հայաստան

Նոյեմբերի 16-17-ը Երևանում կլինի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։