Բավ է պառակտվել
30-04-2019 20:01

Երևանում քննարկվել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ժամկետները

Երեքշաբթի օրը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել հանդիպում միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրայի և ծրագրի ղեկավար Անդրեյ Ապոյանի հետ, տեղեկացրել է խորհրդարանի մամլո ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկի ժամկետները և պայմաններին վերաբերող մի շարք հարցեր:

Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանը կարևոր առաջընթաց է արձանագրել կենսաչափական անձնագրերի ներդրման, սահմանային վերահսկողության բարելավման և հյուսիսային սահմանային անցակետի արդիականացման գործում: Հոֆսթրան նաև ընդգծել է, որ ԵՄ-ի աջակցությամբ շուտով կսկսվի Մեղրիի անցակետի արդիականացման գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը ոչ միայն տեխնիկապես, այլև քաղաքականապես է պատրաստ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացմանը,, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխություններից հետո երկիրը աննախադեպ առաջընթաց է արձանագրել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, խոսքի , մամուլի և հավաքների ազատության հարցում: Սա, ըստ նրա, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական պահանջներից մեկն է:

Եղոյանը հավելել է, որ 2018 թ.-ին 2017 թ. համեմատությամբ ԵՄ երկրներում ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը ավելի քան երեք անգամ կրճատվել է, և եթե այդ դինամիկան շարունակվի, կարելի է պնդել, որ մուտքի վիզաների ազատականացման հարցի շուրջ երկխոսություն սկսելու համար քաղաքական խոչընդոտներ չկան:

Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մի կողմից բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վիզաների ազատականացման գործընթացի նրբությունների մասին, մյուս կողմից ԵՄ անդամ երկրներին ավելի հանգամանալի ներկայացնել գործընթացին՝ Հայաստանի պատրաստվածության աստիճանը:

Հունվարի վերջին ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հան ասել է, որ որ Հայաստանի և ԵՄ միջև մուտքի վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կոնկրետ ժամկետ չկա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ նախքան Եվրախորհրդարանի ընտորւթյունները (մայիս 2019 թ.) այդ ուղղությամբ նախաձեռնություններ չեն լինի, չնայած չնայած Եվրահանձնաժողովը դրական տրամադրվածություն ունի այս հարցի նկատմամբ: