Բավ է պառակտվել
14-01-2022 15:52

Երևանում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը «դրական և կառուցողական» են գնահատել

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն՝ առանց նախապայմանների։ Նշվում է, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախքան Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը Ռուբինյանն ուրբաթ օրը ՌԴ մայրաքաղաքում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ «Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։