Բավ է պառակտվել
05-11-2019 15:15

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Հայաստանում այսօր մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։ Դրան մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրները և հրավիրյալ երկու երկիր` Սերբիան և Աֆղանստանը։
Հայկական կողմից նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն, Արման Աբովյանը։ Ռուսական կողմից ներկա է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիստին մասնակցում են նաև Տաջիկստանի, Ղազախստանի խորհրդարանների նախագահները: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ,ով նշեց,որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ընդհանուր նպատակներից է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը:
«Մեր ընդհանուր նպատակն է՝ ամրապնդել միջխորհրդարանական համագործակցությունը, ընդլայնել փոխգործակցությունը միջազգային արդի խնդիրների հավասարակշռված լուծման համար», - Արարատ Միրզոյանը:

Ըստ Արարատ Միրզոյանի գործելով համակարգված, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը կկարողանա իր ներդրումն ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայուն զարգացման գործում:
Այս պահին նիստը շարունակվում է լրատվամիջոցների համար փակ ֆորմատով։

 

Արմինե Գևորգյան