Բավ է պառակտվել
17-05-2022 12:24

Երևանը հայտնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մոտալուտ հանդիպման մասին

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքային խմբի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա մայիսին, հաղորդել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդումը։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը, նախնական պայմանավորվածությամբ, կկայանա ընթացիկ ամսին»,- տեղեկացրել են փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փոխվարչապետի գրասենյակից նշել են, որ հանդիպման հստակ ժամկետը համաձայնեցման փուլում է։

Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 13-ին
Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Դուշանբե՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման
Երևանը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը