Բավ է պառակտվել
01-06-2021 11:19

Երևանում հայտնել են Բաքվի և Մոսկվայի հետ եռակողմ խմբի աշխատանքի կասեցման մասին

Ադրբեջանական կողմի հետ կապն ընդհատվել է վեց հայ զինծառայողին գերեվարելու վերջին սահմանային միջադեպից հետո։

Երևանն անհնար է համարում եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով կառուցողական աշխատանքը՝ հաշվի առնելով սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի ասել է լրագրողներին Հայաստանի փոխնախարարի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեկ Օվերչուկը հայտարարել էր, որ տնտեսական և տրասպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետները կախված են Բաքվից և Երևանից։

«Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում, որովհետև իրոք այդ աշխատանքները արդյունավետ կլինեն և արդյունքներ կտան մի դեպքում, եթե ֆոնը ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Սահմաններին այս իրավիճակի պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում»,- ասել է Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ վերջին միջադեպից հետո (վեց հակ զինծառայողի գերեվարումը սահմանին) ադրբեջանական կողմի հետ կապն ընդհատվել է։

Մինչ այդ աշխատանքային խումբը բավականին կառուցողական է աշխատել։ Փոխվարչապտը հույս է հայտնել, որ «կգերակշռի աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից ցուցադրված ողջամտությունը, և հնարավոր կլինի իրականացնել ապաշրջափակումը՝ հարավորություններ ստեղծելով կազմակերպել երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ Ադրբեջանի տարածքով»: