Բավ է պառակտվել
16-08-2016 12:19

Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որն անցկացվեց ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության ներքո:

Այս մասին ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր հանդիպումների ձևաչափը յուրահատուկ հնարավորություն է քննարկելու ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում ու հստակեցնել հետագա աշխատանքը ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը մենք արեցինք օրակարգի շրջանակներում»,– ասաց նա:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ հարցերի մի մասը կապված էին կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության կատարելագործման, հակաօդային պաշտպանության հետ։

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: