Բավ է պառակտվել
30-07-2016 11:41

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է

Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի225 հոդվածի առաջին կետով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

«Նման բան գոյություն չունի, ի՞նչ կազմակերպել, ընդհակառակը, մարդը ինչ-որ տեղ էլ միջոցներ էր ձեռնարկում, որ որևէ հրահրում չլինի, ոստիկանության հետ քաղաքացիների վիճաբանություն չլինի»,-իր կարծիքը հայտնեց փոստաբանը:

Նա ասաց, իր պաշտպանյալին վերջին անգամ տեսել է գիշերը:

Արմեն Մարտիրոսյանի հեռախոսահամարին պատասխանած նրա եղբայրը՝ Արշակ Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին պատրաստվում են սնունդ տանել ԱԱԾ ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Մարտիրոսյանին: Եղբորը վերջին անգամ տեսել է ժամը 5:30, երբ ոստիկանության Նորքի բաժանմունքից մեքենայով տեղափոխել են մեկուսարան:

«Արմենն ասաց, որ իր երեխաներին էլ տանեմ այնտեղ: Հիմա ուզում եմ երեխաներին ել տանեմ, տեսնեմ տեսակցություն թույլ կտա՞ն»,-ասաց Եղբայրը:

Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով»: