Հայկական կողմը պատրաստ է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Հայաստանը պատրաստ է մասնակցել Բրյուսելի հանդիպմանը, այս մասին օրեր առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Կոստանյանը։ Նրա խոսքով, հայկական կողմը շահագրգռված է կարգավորել հարաբերությունները հարևանի հետ, և կարևոր է դա այնպես անել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, իսկ գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի դրանք։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի վերջին Բրյուսելում (հստակ ամսաթիվ չի նշվում)։