Եվրահանձնաժողովը և ԵՄ երկրների ներկայացուցիչները հանգստյան օրերին քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատրաստումը, առաջարկվում է պատժամիջոցների ցուցակներում ավելացնել 180 նոր կետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի գրել է Politico թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Նրանց խոսքով, քննարկվում են տեխնոլոգիաների, ֆինանսների և մեդիա ոլորտին առնչվող միջոցառումներ։
Հրատարակության մի քանի զրուցակիցներ վստահություն են հայտնել, որ հնարավոր կլինի «համեմատաբար արագ» համաձայնության գալ նոր միջոցների շուրջ, հավանաբար՝ մինչև հաջորդ շաբաթ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը և ԵՄ գագաթնաժողովը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի վերջին ասել էր, որ ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի հակամարտության հետ կապված ՌԴ նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մշակման ուղղությամբ։ Լյայենի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է ռուսական տնտեսությունը թուլացնելու ուղղությամբ և կանգ չի առնի, մինչև Ուկրաինան չհաղթի։
Եվրամիությունը փետրվարից ՌԴ դեմ պատժամիջոցների արդեն ութ փաթեթն է կիրառել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Պատժամիջոցների վերջին փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի սկզբին։

Բավ է պառակտվել