Բավ է պառակտվել
12-12-2022 10:42

ԵՄ-ն հայտարարել է, որ եվրոպական ռազմական պաշարները սպառվում են Ուկրաինային ցուցաբերվող օգնության պատճառով

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը սպառել է իր ռազմական պաշարները՝ Ուկրաինային զենք տրամադրելով:

«Այս պատերազմը նաև ահազանգ էր բոլորիս համար՝ կապված մեր ռազմական հնարավորությունների հետ: Մենք զենք տվեցինք Ուկրաինային, բայց դա անելով հասկացանք, որ մեր ռազմական պաշարները սպառվել են»,- գրել է նա իր բլոգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Բորելը ասել է, որ ուկրաինական հակամարտության ֆոնին ԵՄ-ն հասկացավ, որ համայնքում «բավարար չեն կարևոր պաշտպանական կարողությունները՝ հենց եվրոպական մայրցամաքում ավելի բարձր մակարդակի սպառնալիքներից պաշտպանվելու համար»: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ ԵՄ երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը «բավարար չէ, հատկապես, երբ խոսքը գնում է համագործակցության մասին»։

«Ինչպես միշտ, հարցն այն է, թե ինչ կարող ենք անել դրա (պաշտպանության բյուջեի՝ ՏԱՍՍ) հետ։ Նախ պետք է բավարարենք կարճաժամկետ կարիքները, ավելացնելով համատեղ ներդրումներն ու գնումները, այլ կերպ ասած՝ միասին ավելի շատ գնեք։ Ավելի քան 10 ամսվա պատերազմը և Ուկրաինային աջակցությունը բացահայտեցին մեր պաշարների անբավարարությունը և մեր մատակարարման շղթաների փխրունությունը»,- հավելել է նա։

Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներին, որը ներառում է ԵՄ գրեթե բոլոր երկրները, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր 40 միլիարդ դոլարի զենք են փոխանցել Ուկրաինային, ինչը համադրելի է Ֆրանսիայի տարեկան ռազմական բյուջեի հետ։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի 30 երկրներից 20-ը սպառել են Ուկրաինային սպառազինության մատակարարման իրենց ներուժը, առանձնապես ծանր վիճակում են հայտնվել Լեհաստանն ու Բալթյան երկրները։ Կազմակերպության մնացած 10 անդամները, այնուամենայնիվ, ի վիճակի են շարումակել առաքումները: Դրանց թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ Կիևին սպառազինության մատակարարումը լուրջ մարտահրավերն է առաջացնում. ոչ միայն փոքր զենքերը, այլև «ավելի հզոր զենքերը, ներառյալ շարժական զենիթահրթիռային համակարգերը, բարձր ճշգրտության զենքերը», կարող են Ուկրաինայի տարածքից այլ երկրներ հասնել: