Բավ է պառակտվել
16-06-2020 15:00

Որպես պետական պաշտոնյա, այս դահլիճում վերջացաք․Նաիրա Զոհրաբյանը դատախազին

Ես հույս ունեմ՝ դուք հարգում եք Ձեր ուսադիրները»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Դուք տապալվեցիք, քանի որ դուք կատարեցիք քաղաքական պատվեր, դուք այսօր հաստատեցիք, որ դուք քաղաքական պատվեր կատարող եք։ Եվ տապալվել է հենց միայն այն բանի համար, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել է հինգ ամիս Ազգային ժողով մտնելու համար»,–ասաց Զոհրաբյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ դատախազն ասաց, որ իր բոլոր քայլերը հրապարակային են եղել։ «Շատ լավ գիտեք, որ ես իմ գործունեության ընթացքում անհարմար զգալու որևէ առիթ չեմ ունեցել, ավելին՝ չեմ էլ ունենա։ Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ աշխատանքը»,- ասաց դատախազը։
Զոհրաբյանը սակայն նշեց ․ «Դուք չկարողացաք ներկայացնել որևէ փաստ, որ Ծառուկյանը այսինչին տվել է գումար։ Ես չգիտեմ՝ այս ամենը ինչ բացահայտումների է բերելու, բայց մի բան կարող եմ ասել՝ դուք որպես պետական պաշտոնյա, այս դահլիճում վերջացաք», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ կասկած հայտնելով, որ ներկայացված փաստաթղթերը հնարավոր է կեղծված են։
Պատգամավորը անվստահություն հայտնեց գլխավոր դատախազին՝ նշելով. «Ինչպես Նիկոլ Փաշինյանին էիք ուզում զրկել անձեռնմխելիությունից նախկին իշխանությունների պատվերով, հիմա էլ դա անում եք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ այս իշխանությունների պատվերով»:

 

 

Արմինե Գևորգյան