Բավ է պառակտվել
07-07-2017 11:46

Համբուրգում մեկնարկել է «Քսանյակի» գագաթնաժողովը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մասնակիցների հանդիպման արարողությամբ մեկնարկեց «Քսանյակի»՝ աշխարհի քսան առաջատար տնտեսությունների ոչ ֆորմալ միավորման գագաթնաժողովը: Գագաթնաժողովն անցնում է Համբուրգի կենտրոնում գտնվող Համբուրգ Մեսե ցուցադրության համալիրում(Hamburg Messe und Congress): Ուրբաթ օրը առավոտյան քաղաքում վերսկսվել են գլոբալիզմի դեմ պայքարողների ցույցերը: DPA –ն, հղում անելով տեղական ոստիկանության թվիթին, հայտնում է, որ նրանք հարձակվել են Ալտոնի շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա, այրել են ոստիկանական մեքենաներ:
Մերկելն առաջինը ողջունել է Եվրամիության ղեկավարությանը՝ Եվրակոմիտեի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Վլադիմիր Պուտինը սրահ է մտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից հետո: Նրանք մի քանի բառ են փոխանակել Մերկելի հետ: Հյուրերի մի մասի ժամանումից հետո միջոցառումը ձգձգվել է, քանի որ Մերկելը ստիպված է եղել սպասել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և ԿԺՀ առաջնորդ Սի Ցզինպինին, ովքեր սրահ են մտել՝ հաջորդելով միմյանց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համբուրգ էր ժամանել ուրբաթ գիշերը: «Hamburger Abendblatt» թերթի վտյալներով գագաթնաժողովի ընթացքում նա ապրելու է «Park Hyatt» հյուրանոցում: Այդտեղ են բնակվելու նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տյուդոն և Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ընտանիքի հետ Համբուրգ էր ժամանել հուլիսի 6-ին երեկոյան, և տեղավորվել է Համբուրգի սենատի հյուրատանը:
Գագաթնաժողովի առաջին միջոցառումը կլինի ոչ ֆորմալ նիստը, որին կմասնակցեն միայն անդամ երկրների ղեկավարները, ովքեր կքննարկեն Մերձավոր Արևելքում առկա իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարը: Դրան կհաջորդի համատեղ լուսանկարումը: Ուրբաթ օրը առաջնորդները մասնակցություն կունենան գլոբալ տնտեսական աճին, կլիմային և էներգետիկային նվիրված երկու աշխատանքային միջոցառումներին: