Բավ է պառակտվել
20-02-2020 17:44

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող ընտանիքներն են զրկվել նպաստից. մարզպետ



Թատերական կյանքից մինչև էներգախնայողություն։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սիանոսյան է ներկայացնում 2019 թ. –ի աշխատանքները։ Ասում է, որ ամեն օր աշխատանքի գնալիս իրեն նույն հարցն է տալիս, բայց դա չի խանգարում մարզը զարգացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
«Ինձ թվում է, նոր իշխանության բազմաթիվ անդամներ են այդ հարցը տալիս, «Երբ դու գնացիր և զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակաց ո՞ւմ թագավորեմ:
Թեև մարզում կան բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ, 2019- ը եղել է հետաքրքիր, աշխույժ, ձեռքբերումներով լի տարի, իրականացվել է 103 սուբվենցիոն ծրագիր, դրա համար ծախսվել 5.5 մլրդ դրամ
«Ծրագրերը բազմազան են եղել, 8 մանկապարտեզի ծրագիր է ներկայացվել՝ 2-ը կառուցվող, 6-ն էլ հիմնանորոգվող։ Եղել է 36 ճանապարհաշինարարական ծրագիր, ստեղծվել 17 ոռոգման ցանց, 13 լուսավորման ծրագիր, 22 համայնքում անցկացվել է խմելու ջուր, վերանորոգվել են մշակույթի տներ և այդպես շարունակ»,- ասաց Սանոսյանը։

Մարզպետն ասում է, որ մինչև 100 աշակերտի համար դպրոցներ են կառուցվելու Ջիլ, Շատջրեք և Լեռնահովիտ բնակավայրերում: Իսկ ավելի մեծ դպրոցներ կկառուցվեն Գեղհովիտ և Ճամբարակ համայնքներում: Պարզվում է` դպրոցների հետ կապված լրջագույն խնդիրներ կան, քանի որ դպրոցների մեծ մասը 1960-80-ական թվականներին են կառուցվել և հիմնականում նախատեսված են եղել 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Հիմա սեյսմակայունության հետ կապված լուրջ խնդիրներ կան, ուստի որոշ դեպքերում ավելի ձեռնտու է նոր դպրոցներ կառուցել, քան եղածը վերանորոգել։ Բացի դա, սեյսմիկ խնդիրներ ունեցող դպրոցներում չեն կարողանում ջեռուցման հարցերը կարգավորել:
Գեղարքունիքի մարզի զարգացման համար երեք ուղղություն են ընտրել ՝ զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա և գյուղատնտեսություն։ Մարզպետն ասում է ,որ «Հանուն Գեղարքունքի մարզի զարգացման» համաժողովի ժամանակ մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկներ են եղել, բայց մարդկանց թվում է, թե այդ առաջարկները կարող են մեկ օրում իրագործվել։ Խնդիրներ ծագում են հատկապես հյուրատնային բիզնեսում։

Գեղարքունիքում «ջիփեր» և «դղյակներ» ունեցող ընտանիքները զրկվել են ընտանեկան նպաստից, խնայված գումարներով 239 անապահով ընտանիքի տրամադրել են անասուններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Մարզպետը սա իր ձեռքբերումն է համարում։ Անկեղծանում է` իր շրջապատում կան ղեկավար պաշտոն զբաղեցնող, բայց չաշխատող մարդիկ։
«Մի շարք համանքապետերի մինչև չբրթես չեն աշխատի, չաշխատողներ կան նաև մարզպետարանում, բայց նրանց կողքին կան լավ մասնագետներ, որոնց շնորհիվ կարողանում ենք կյանքի կոչել մեր ծրագրերը։

Սանոսյանը հայտարարեց, որ առաջիկայում մարզում ապօրինի օտարումների հետ կապված աղմկահարույց բացահայտումներ կլինեն։ Մասնավորապես` խոսքը պետական շենքերի, շինությունների օտարման մասին է։