Բավ է պառակտվել
19-04-2022 14:02

Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի մեծ փաթեթ ստորագրել․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության փաստաթղթերի փաթեթ ստորագրել, հայտնել է լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ երեքշաբթի օրը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ձևաչափով։
«Այնուհետ Փաշինյանը շատ ինտենսիվ շփումներ կունենա Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Դրանց ընթացքում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- հավելել է Պեսկովը։
Հայաստանի նախարարների կաբինետի մամլո ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ այցի ընթացքում Փաշինյանը նախատեսում է նաև հանդիպումներ ունենալ իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։