Բավ է պառակտվել
17-03-2015 12:35

Իտալիայի Մանտուա քաղաքում Ցեղասպանության մասին նախագիծ են քննարկում

Իտալական Մանտուա քաղաքում քննարկման է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի բանաձեւը։ փաստաթղթի նախագիծը ներկայացրել է ձախակողմյան (Ձախեր, Բնապահպանություն, Ազատություն) կուսակցության անդամ Ֆաուստո Բանցին։ «Մանտուիի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ իր համերաշխությունն է հայտնում հայ ազգին «Մեծ Եղեռնի» 100-ամյակի կապակցությամբ»,- ասված է Բանցիի առաջարկած նախագծի փաստաթղթում։ «Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Ես ընդունել եմ կոչը, որով Հռոմի հայ համայնքի խորհուրդը դիմել էր բոլորին, այն է՝ հեռավոր 1915թ. տեղի ունեցած ողբերգության հիշատակին նվիրված համերաշխության իրավական միջոցառումներ ձեռնարկել» ,- հայտարարել է Բանցին։