Բավ է պառակտվել
31-03-2015 12:24

Պուտինի հետ ուղիղ կապի ժամանակ կօգտագործվի նոր համացանցային պլատֆորմա

Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմեց, որ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող ուղիղ կապի ժամանակ կօգտագործվի նոր պլատֆորմա: Դա թույլ կտա երկրի տարածաշրջանների բնակիչներին տեսահարց տալ պետության նախագահին: «Դա կարճ տեսանյութերի համար նախատեսված պլատֆորմա է լինելու: Այնտեղ հնարավոր կլինի ներբեռնել սեփական լուսանկարը, որպեսզի պարզ լինի հարց ուղղող անձի ինքնությունը», - ասաց Պեսկովը: Պուտինին հարց ուղղելու համար անհրաժեշտ է համացանցում պլատֆորմա կամ շարժական հավելված ներբեռնել: Պեսկովի խոսքով՝ բացի այդ ռուսաստանցիները կկարողանան հարցեր հղել համացանցով, ինչպես նաև օգտվել ստացիոնար և բջջային հեռախոսներից: Նախագահի մամուլի խոսնակը չհայտնեց Պուտինի հետ ուղիղ կապի օրը: Սակայն նա նշեց, որ այս անգամ պետության ղեկավարին հարցեր կկարողանան ուղղել նաև Ղրիմի բնակիչները: «Ղրիմը Ռուսաստանյան Դաշնության սուբյեկտ է, ահա թե ինչու դա չի կարելի բացառել: Ուղիղ կապը կարող է հաստավել ՌԴ-ի ցանկացած սուբյեկտից», - ընդգծեց Պեսկովը: Ըստ Կրեմլի որոշ աղբյուրների՝ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 16-ին Գոստինի Դվորում: Ավելի ուշ հաղորդվել է, որ հարցերը կսկսեն ընդունվել ապրիլի 9-ից: 2014 թվականին Վլադիմիր Պուտինի հետ 13-րդ ուղիղ կապը անցնում էր ապրիլի 17-ին: Նախագահը պատասխանել է ռուսաստանցիների հարցերին 3 ժամի և 55 րոպեի ընթացքում: