Բավ է պառակտվել
20-02-2015 11:08

ԱՄՆ Կոնգրեսում քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի գրասենյակը կազմակերպեց հատուկ քննարկում, որի բանախոսներն էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը: Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ: Բանախոսները բարձր գնահատեցին ԱՄՆ օրենսդիր իշխանության եւ, մասնավորապես, Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ակտիվ դերակատարությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու եւ դրանք ԱՄՆ քաղաքական օրակարգում ներառելու գործում: