Բավ է պառակտվել
30-10-2019 16:20

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի դեպ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը

Երեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների փաթեթին՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողության, ինչպես նաև ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) գնելու պատճառով։ Քվեարկությունը հեռարձակվում էր ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախաձեռնությունը կոչվում է PACT Act։ Սա Protect Against Conflict by Turkey Act-ի (Թուրքիայի կողմից հակամարտությունից պաշտպանվելու օրենք) հապավումն է։
Այն պարտավորեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանափակումներ մտցնել այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են Սիրիայում ռազմական գործողությաններում, մասնավորապես՝ ընդդեմ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի: Ի հավելումն, նշվում է փաստաթղթում, Վաշինգտոնի վարչակազմը CAATSA-ի օրենքի (“Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին”) շրջանակներում պարտավոր է սահմանափակումներ մտցնել Անկարայի կողմից Ս-400-ի գնման հետ կապված: Օրինագիծը հեղինակել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը:
Օրինագծի բացատրական գրության մեջ ասվում է, որ Թրամփը “պետք է պատժամիջոցներ կիրառի (Սիրիայում) ներխուժման մեջ ներգրավված որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի նկատմամբ”:
“Պետդեպարտամենտը պետք է Նախագահին և Կոնգրեսին տեղեկացնի ներխուժման մեջ ներգրավված այլ թուրք պաշտոնյաների, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիների մասին, որոնք դիտավորությամբ տրամադրել են Թուրքիային այնպիսի ապրանքներ, ծառայություններ և պաշտպանական նշանակության տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել հյուսիսային Սիրիա ներխուժելիս, - ասվում է փաստաթղթում: - Այդ օտարերկրացիների նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ, կապված նրանց ակտիվների սառեցման և (Միացյալ Նահանգներ) մուտքի արգելքի հետ”:
Կոնգրեսականները նաև պարտավորեցնում են ամերիկյան առաջնորդին “ֆինանսական պատժամիջոցներ կիրառել թուրքական խոշոր պետական Halkbank բանկի”, ինչպես նաև “ցանկացած այլ ֆինանսական հաստատությունների” նկատմամբ, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, “դիտավորությամբ աջակցել են ներխուժման մեջ ներգրավված թուրքական զինված ուժերի կամ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մասնակցությամբ նշանակալի գործարքներին”: Հոկտեմբեր ամսվա կեսերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Halkbank-ին մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելու, խարդախության և փողերի լվացման մեջ:
ԱՄՆ արտաքին գերատեսչությունը, ֆինանսների նախարաութունը և հետախուզությունը պարտավոր են մանրամասն տեղեկություններ տրամադրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների ակտիվների, ներդրումների, բիզնես հետաքրքրությունների և եկամուտների վերաբերյալ: Վաշինգտոնի վարչակազմը Կոնգրեսին պետք է փոխանցի “զեկույց ԱՄՆ ազգային անվտանգության համար [Սիրիա Թուրքիայի] ներխուժման հետևանքների մասին”:
Բացի այդ, նշվում է գրությունում, ԱՄՆ իշխանություններին արգելվում է “Թուրքիայի կառավարությանը տրամադրել ապրանքներ, ծառայություններ և պաշտպանական նշանակության տեխնելոգիաներ”, եթե դրանք կարող են օգտագործվել Սիրիայում գործողությունների ընթացքում:
Պատժամիջոցներ Ս-400- ի համար
Օրենսդիրները Վաշինգտոնի վարչակազմին պարտավորեցրել են կիրառել այն սահմանափակումները, որոնք նախատեսված են 2017-ին ԱՄՆ-ում ընդունված CAATSA օրենքով՝ Անկարայի կողմից Ս-400- ի գնման հետ կապված: Այս իրավական ակտը ենթադրում է, մասնավորապես, ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցներ սահմանել այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանի հետ կնքում են խոշոր պայմանագրեր նրանից զենք և ռազմական տեխնիկա գնելու համար: “Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ԶՀՀ գնումը պետք է համարվի նշանակալի գործարք, ինչպես նկարագրված է [CAATSA-ի] համապատասխան կետում” - ասվում է օրինագծում: Այս կապակցությամբ, տվյալ նախաձեռնության ընդունումից ոչ ուշ, քան 30 օր հետո, նախագահը Թուրքիայի կառավարության նկատմամբ պետք է “սահմանի հինգ կամ ավելի պատժամիջոց”, որոնք նշված են սահմանի CAATSA-ի համապատասխան կետում։
Այժմ օրինագիծ քննարկման համար ուղարկվում է ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատ: Նախաձեռնությունն այնտեղ կարող է լուրջ խոչընդոտների հետ բախվել: Այսպես, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն անցած շաբաթ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցի դեմ պատժամիջոցներ կիրառելուց առաջ “պետք է ամեն ինչ շատ մանրակրկիտ կշռադատել”: Ըստ նրա, այս օրինագծի հաստատումը կարող է վնաս հասցնել նաև ամերիկյան ընկերություններին և ԱՄՆ դաշնակիցներին, որոնց տնտեսությունը սերտորեն կապված է Թուրքիայի հետ:
Հոկտեմբերի 23-ին Թրամփը վերացրեց Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում վերջինիս ռազմական գործողության հետ, բայց իրավունք վերապահեց վերականգնել սահմանափակող միջոցները, ինչպես նաև զգալիորեն ավելացնել թուրքական ապրանքների նկատմամբ տուրքերը, եթե Անկարան չկատարի իր ստանձնած պարտականությունները: