Բավ է պառակտվել
11-09-2018 10:29

Հայաստանի և Վրաստանի վարչապետների պատվին “Արարատ” կոնյակի գործարանում անվանական տակառներ են հիմնադրվել

 

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի Հայաստանի վարչապետի անունից պաշտոնական ընթրիք է տրվել ։
Պաշտոնական ընթրիքից հետո Փաշինյանն ու Բախտաձեն այցելել են Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարան, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:
Վարչապետներին է ներկայացվել նաև «Խաղաղության տակառը», որում 1994 թ-ից՝ երբ կնքվեց Ղարաբաղյան պատերազմի զինադադարը, կոնյակի սպիրտ է հնեցվում։ Այն կոչվում է «Խաղաղության տակառ», քանի որ կբացվի միայն այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Փաշինյանը և Բախտաձեն իրենց ստորագրություններն են թողել պատվավոր հյուրերի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Վրաստանի վարչապետի Հայաստան այցի:

Երեկոյան ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան։ Մամուկա Բախտաձեին և Վրաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱՐԱՐԱՏ կոնյակի բացառիկ արտադրող հանդիսացող Երևանի կոնյակի գործարանը 1887թ․Հայաստանում հիմնադրված կոնյակագործության ավանդույթների ժառանգորդն է։ ԵԿԳ-ն ոլորտի ամեախոշորհ հարկատուն է և խաղողի գնումներ իրականացնողը։ 1999թ․Երևանի կոնյակի գործարանը մտավ ոգելից խմիչքների արտադրության աշխարհի առաջատարներից մեկը հանդիսացող Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբի կազմի մեջ։