Բավ է պառակտվել
18-07-2016 14:31

Կրեմլը կապ չի տեսնում Թուրքիայի, Հայաստանի ու Ղազախստանի իրադարձությունների միջև

Կրեմլում ոչ մի կապ չեն տեսնում Թուրքիայի, Հայաստանի ու Ղազախստանի իրադարձությունների միջև

Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում կատարված իրադարձությունները չի կարելի նույնատեսակ որակել՝ եթե մի դեպքում հեղաշրջման հետ գործ ունենք, ապա մյուս դեպքում՝ կրիմինալի, ընդ որում ՌԴ սահմաններին անվտանգությունը պատշաճ կերպով ապահովված է, ու Ռուսաստանն ինքը շահագրգռված է, որ հարեւան երկրները կայուն ու բարգավաճող լինեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր սահմանների երկայնքով տարբեր երկրներում կատարվող իրադարձությունները ձեր ասածի պես նույնատեսակ որակելը դժվար թե հնարավոր լինի, քանի որ իհարկե պետք է յուրաքանչյուր առանձին դեպքը առանձին վերլուծել: Մի դեպքում խոսքն անկասկած ուժային մեթոդներով պետական հեղաշրջում անելու փորձի մասին է, ինչը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել, իսկ մյուս դեպքում՝ զանազան քրեական դրսեւորումների»,- ասել է նա լրագրողններին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կրեմլը կապ չի տեսնում Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում իրավիճակի ապակայունացման միջեւ:

Ռուսաստանի սահմանների անվտանգությունը, Պեսկովի խոսքով պատշաճ կերպով ապահովված է, իրավիճակին ուշադիր հետեւում են:

«Իհարկե մենք կցանկանայինք, որ մեր հարեւանները կայուն ու բարգավաճող պետություններ լինեին: Եվ այս դեպքում բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մեր հարեւանները ունեն անհրաժեշտ ներուժ, որպեսզի լինեն այդպիսին»,- շեշտել է Պեսկովը: