Բավ է պառակտվել
25-04-2016 16:15

Կրեմլում Լեռնային Ղարաբաղի իրավիճակը գնահատում են որպես շատ փխրուն

Կրեմլում Լեռնային Ղարաբաղի իրավիճակը գնահատում են որպես փխրուն: Այդ մասին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին:

«Որպես շատ փխրուն», - ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան ինչպես է գնահատում իրավիճակը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանն աննախադեպ ագրեսիա էր իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, որի ընթացքում հարձակման էին ենթակվել նաեւ խաղաղ բնակիչներ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների ղեկավարները հրադադարի պայմանավորվածություն էին ձեռք բերել, սակայն Ադրբեջանը շարունակում է մշտապես խախտել այդ պայմանավորվածությունը: