Բավ է պառակտվել
29-06-2016 13:41

Կրեմլը պատասխանել է «Սու 24»-ի համար փոխհատուցման մասին Անկարայի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը առաջարկել է «Սու 24» -ի համար Անկարայի կողմից հնարավոր փոխհատուցման հարցում կողմնորոշվել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների զրույցի արդյունքներով, որոնք հայտնի կդառնան նրանց հեռախոսազրույցից հետո:

«Շատ հայտարարություններ են եղել: Այս հարցում ես այնուամենայնիվ ձեզ առաջարկում եմ կողմնորոշվել բացառապես երկու պետությունների նախագահների զրույցի արդյունքներով»,- ասել է Պեսկովը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը խորհրդարանական նիստի ժամանակ, որում նա հայտնել է, որ Թուրքիան փոխհատուցում չի վճարելու Ռուսաստանին խոցված «Սու 24»-ի համար:

Պեսկովը նաև նշել է, որ չգիտի, արդյոք հեռախոսազրույցի ժամանակ քննարկվելու է Անկարայի դեմ ռուսաաստանյան պատժամիջոցների չեղարկման հարցը: