Բավ է պառակտվել
05-04-2021 17:20

Կրեմլում հաստատել են Պուտին-Փաշինյան հանդիպումը և նշել օրակարգը

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով կգտնվի Ռուսաստանում աշխատանքային այցով, հայտնում է Կրեմլի լրատվական կենտրոնը։
Կողմերը նախատեսվում են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքն, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշինքի զարգացման ակտուալ հարցերն, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման հեռանկարները:
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Համաձայն փաստաթղթի, ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կազմել տարածաշրջանում փոխադրումների իրականացման և դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման շուրջ ԱՊՀ շրջանակներում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի հաշվառում։