Բավ է պառակտվել
02-07-2020 11:09

Կրեմլում Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքները համարել են “հաղթական”

Հիմնական օրենքում փոփոխությունների քվեարկության արդյունքները գերազանցել են նախագահի աշխատակազմի սպասելիքները. ոչ ոք չէր սպասում, որ համաճարակի, ծանր տնտեսական իրավիճակի պայմաններում, հաշվի առնելով նաև ամառանոցային սեզոնը դրանք ադնքան բարձր կլինեն, նշել է Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուր: “Սա հաղթանակ է”, - ասել է զրուցակիցներից մեկը: Ընդհանուր առմամբ, սկանդալներ չեն եղել, և խախտումների քանակը նվազագույն է, նշել է նա:

Նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ռուսաստանցիների 65,28%-ը: Սա համադրելի է 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցության աստիճանի հետ․ այն ժամանակ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 67,54% -ը:

Մշակված քվեաթերթիկների 99,97% -ի արդյունքներով “կողմ” է քվեարկել քաղաքացիների 77,92% է, “դեմ”՝ 21.26%:

Նախագահական ընտրություններում քաղաքացիների 76,69%-ը կողմ էր քվեարկել Վլադիմիր Պուտինի թեկնածությանն, իսկ նրա մրցակիցները հավաքել էին ընդհանուր ձայների 21,45%-ը: