Բավ է պառակտվել
25-02-2021 15:31

Պեսկով. Կրեմլը անհանգստությամբ է հետևում է հայաստանյան զարգացումներին

Կրեմլը անհանգստությամբ է հետեւում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց դա համարում է բացառապես երկրի ներքին գործը: Այս մասին Ռիա-ի հաղորդմամբ՝ այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը», — ասել է Պեսկովը ՝ պատասխանելով վերջին զարգացումների վերաբերյալ Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին: «Եվ սա մենք համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործը »,- նշել է նա:

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև դեռևս շփումներ չեն եղել Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, բայց անհրաժեշտության դեպքում դրանք կարող են արագ կազմակերպվել:

«Մինչ այժմ շփումներ չեն եղել», — ասել է Կրեմլի խոսնակը: «Բայց դուք գիտեք, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվայի և Երևանի շփումները բավականին արագ են կազմակերպվում», — հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում զինվորականները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կացրել: Փաշինյանը զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից իր հրաժարականի պահանջը որակել է ռազմական հեղաշրջման փորձ և հորդորել իր աջակիցներին գալ Հանրապետության հրապարակ: