Բավ է պառակտվել
08-09-2018 15:53

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (Տեսանյութ, ֆոտո)

 

Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով։

Քննարկվել են դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներում։

Gisher.News- ը ներկայացնում է երկու ղեկավարների հանդիպման տեքստը, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Վ․ Պուտին․ Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։

Հավանաբար, անհրաժեշտություն չկա առանձնակի մանրամասնել մեր հարաբերությունների բնույթը․դրանք շատ առանձնահատուկ բնույթի են։ Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն Ձեզ հետ մեր համատեղ աշխատանքի ժամանակ։

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտին, անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերին։

Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի հանրապետության տնտեսական գործընկերների շարքում։ Մենք հանդիսանում ենք Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդնողը, և այստեղ կարելի է նշել, որ հարաբերություններն այս առումով բավականին դիվերսիֆիկացված են։

Դա և էներգետիկ ոլորտն է, ընդ որում նաև ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում “Գազպրոմի” գազի վաճառքի աշխարհում ամենացածր գնով՝ 1000 կուբամետրը 150 դոլարով։ Դա և ատոմային էներգետիկան է, ջերմային էներգիայի արտադրությունը։ Զարգանում են մեր հարաբերությունները մետալուրգիայի ոլորտում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, ինչպես նաև մեքենաշինության ոլորտում։ Մի խոսքով, խոսելու շատ բան կա։

Առանձնապես ուրախացնում է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակին աճը կազմել է արդեն 22,2 տոկոս, այսինքն, եթե գործերն այսպես շարունակվեն՝ մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները։

Մեր համագործակցության ծավալը մեծ է։ Ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, որպեսզի մենք համակարգենք մեր ընթացիկ և միջնաժամկետ փոխհամագործակցությունը։

Ն․ Փաշինյան․ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի

Նախ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա կապակցությամբ։ Ես արդեն զգացի, որ մեծ տոն է նախատեսվում, և շատ ուրախ եմ, որ նման մթնոլորտում ես հայտնվեցի Մոսկվայում։

Անշուշտ, ես շատ ուրախ եմ մեր նոր հանդիպման համար, որն, ի դեպ՝ արդեն երրորդն է վերջին չորս ամսվա ընթացքում։ Կարծում եմ, որ նման կանոնավորությունն ընդգծում է մեր երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Թույլ տվեք ասել՝ հարաբերությունների յուրահատկությունը մեր մեջ, մեր անձնական հարաբերութույունների առանձնահատկությունը։

Ցանկանում եմ ընդգծել, որ հակառակ որոշ հոռետեսության, որն այժմ առկա է և հայկական, և ռուսական մամուլում և սոցիալակնա ցանցերում։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական և կարծում եմ, որ գլխավոր խնդիրը մեր հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը բացահայտելն է։

Սա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան․ Աստված չարասցե, որ հարաբերություններում խնդիրներ չլինեին, քանի որ դա կնշանակեր, որ ընդհանրապես որևէ հարաբերություն չկա։ Կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, և մենք, իհարկե, այսօր հարցերի շատ լայն շրջանակ կքննարկենք։

Վստահ եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, և մենք կհենվենք մեր դաշնակցային հարաբերությունների շահերի հարգանքի, մեր երկրների ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։

Ես շատ ուրախ եմ, որ ամեն անգամ մեր հարաբերությունների մասին խոսելիս՝ ռուսաստանյան ներկայացուցիչներն ընդգծում են նաև բոլոր այդ սկզբունքային խնդիրները։ Եվ կարծում եմ, որ գլխավոր խնդիրն իսկապես այն ներուժի բացահայտումն է, որն առկա է մեր հարաբերություններում։

Անշուշտ, մենք փայլուն հարաբերություններ ունենք, սակայն ես կարծում եմ, որ պետք չէ կանգ առնել․ մենք հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցության մեջ, և, ընդհանուր առմամբ, հումանիտար կապերի ամրապնդման գործում։

Եվ իհարկե, մենք տրամադրված ենք հետագայում զարգացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները, նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերություններն, այլև մեր հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Ես ի նկատի ունեմ նաև մեր հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, ընդհանրապես, այլ ոլորտներում։

Իհարկե, Դուք ճիշտ եք, այս տարի մեր ապրանքաշրջանաության աճն արդեն հասել է ավելի քան 20 տոկոսի։ Իրոք, սա լավ նորություն է։ Կարծում եմ, որ մեր հարաբերություններում շատ լավ նորություններ կան, և պարզապես կարիք կա ընդգծել և որոշումներ կայացնել որոշ ուղղություններով, և, անշուշտ, մտածել, ինչ է հարկավոր անել, որպեսզի հետագայում էլ մեր հարաբերություններն ավելի դինամիկ զարգանան։

Եվս մեկ անգամ՝ շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Վստահ եմ, որ կարող ենք պահպանել այս կանոնավորությունը, քանի որ շատ հաճելի է շփվել ոչ միայն միջպետական, այլև անձնական առումով, այնպես որ կարծում եմ՝ մեզ լավ զրույց է սպասում։