Բավ է պառակտվել
17-09-2018 12:40

Միջազգային հանրությունը ճիշտ է ընկալում, որ այսուհետ Հայաստանում ամեն ինչ օրենքի սահմաններում է լինելու

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը պատասխանել է Երևանի ավագանու ընտրություններին, “Վեոլա ջուր” ընկերությանը, ինչպես նաև “Լիդիան Հայաստան” ընկերությանն ու Ռոբերտ Քոչարյանին վերաբերող մի շարք հուզող հարցերի։

Լրագրողների հարցին, ինչպե՞ս նա կմեկնաբանի մնացած քաղաքական ուժերի հայտարարություններն այն մասին, որ, մասնակցելով քաղաքապետի ընտրությունների նախընտրական արշավին, նա կրկնում է նախկին իշխանությունների սխալները՝ ամեն տեղ առաջ տանելով իր թեկնածուին, Փաշինյանը պատասխանել է․ “ի՞նչ իմաստով՝ ամեն տեղ։ Առաջին ընտրություններն են, այսինքն մենք չմասնակցե՞նք ընտրություններին”։ Ինչ վերաբերում է “Վեոլա ջուր” ընկերությանը՝ նախագահ Մակրոնի հետ այդ հարցը չի քննարկվել, սակայն քննարկումներ են եղել այդ ընկերության ներկայացուցիչների հետ։

“Լիդիան Արմենիա” ընկերության հետ բանակցութնունների արդյունքների մասին լրագրողների հարցին Փաշինյանը պատասխանել է․“ես նրանց ասել եմ, որ մեր վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա, սակայն ցավոք, երբ ես այս տարվա հունիսի վերջին Ջերմուկում էի, ես նրանց առաջարկեցի համագործակցել, որպեսզի որոշումը փաստերի վրա հիմնված լինի, բայց, ցավոք՝ մերժում ստացա։ Սրանից ելնելով՝ մենք կգնանք այն ճանապարհով, որ մեզ միջազգային հեղինակավոր, անկախ փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ լինելու։ Ամենից շատ մեզ երկու հարց է հուզում․ որքանո՞վ դա անվտանգ կլինի Սևանի համար և որքանո՞վ է նախագիծն անվտանգ հենց Ջերմուկի և նրա ջրային պաշարների համար։ Այս պահին մենք չունենք միանշանակ “այո” կամ “ոչ” պատասխան։ Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումը Սևանի և Ջերմուկի համար հետևանքներով չի սպառնում, ապա, հաշվի առնելով արված այդքան ներդրումներն ու ծախսերը՝ աշխատանքները կարող են շարունակվել, իսկ եթե հակառակը պարզվի՝ մենք այլ ճանապարհով կգնանք։

Վարչապետը նաև ավելացրեց, որ միջազգային հանրությունը ճիշտ է արձագանքում ազդակներին առ այն, որ Հայաստանում այսուհետ ոչ-ոք չի կարող օրենքից դուրս գործել։ Եվ դա վերաբերում է ցանկացած կազմակերպության։

“Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն չկա։ Ինչպես Սերժ Սարգսյանն, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը և նրանց շրջապատը քաղաքական դիակներ են։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական դիակները օրենքի առաջ պարտավորություններ չունեն։ Այսքանով ամեն ինչ ասված է”, - ասել է այսօր Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնաբանել է Քոչարյանի վերջերս արած հայստարարությունը, որ նա՝ Փաշինյանը “դեռ կփոշմանի, որ իր հետ գլուծ է դրել”։

“Պարոն Քոչարյանը սրանով ցույց է տալիս քաղաքական գործընթացների իր ընկալումների մակարդակը։ Սա թաղի կռիվ չի, որ պարտվողները գնալիս ասեն՝ դու դեռ կփոշմանես։,- նշել է վարչապետը։