Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ) համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
«Համաձայնագիրը նախատեսում է ռուսաստանյան համալսարանում հայոց լեզվի դասավանդման գործընթացի իրականացում, հայագիտության ոլորտում հարթակի ստեղծում, ինչպես նաև Հայաստանի բուհերի և ՄՄՀՊԻ-ի միջև համագործակցության խթանում»,- ասվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում։
Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և ՄՄՀՊԻ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը։