Բավ է պառակտվել
22-10-2020 01:33

Հայաստանի ԱԳՆ-ն նշել է ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով։

Ավելի վաղ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ այն, ինչ ընդունելի է Երևանի համար, ընդունելի չէ Բաքվի համար, և “սա ցույց է տալիս, որ խոսել դիվանագիտական լուծման մասին անիմաստ է, առնվազն այս փուլում”։ Ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Գաջիևը նշել է, որ Բաքուն աջակցում է բանակցությունների ճանապարհով իրավիճակի կարգավորմանը՝ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի հիման վրա։ Իր հերթին, Թուրքիայի առաջնորդի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը նշել է, որ Հայաստանի վարչապետի խոսքերից պարզ է, “ով է ուզում պատերազմ”։

“Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:
Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում” ասվում է Հայաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում: