Բավ է պառակտվել
09-01-2023 13:36

Հայաստանի ԱԳՆ-ում քննարկվել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկամսյա մոնիտորինգի շրջանակում՝ խմբ.): Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին

2022 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկում է անցկացրել Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանային գոտում։ ԵՄ դիտորդական առաքելությունը երկու ամիս շարունակ իրավիճակի դիտարկումներ է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին։

Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը․ դեսպան
Իրանը խնդիր չի տեսնում Հայաստանում ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայելու հարցում
ԵՄ դեսպանները համաձայնել են քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան․ աղբյուր
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դեէսկալացիայի առաջարկներ է մշակել
Հայաստանի ԱԱԾ-ն կողմ է Ադրբեջանի հետ սահմանին չեզոք գոտու ստեղծմանը