Բավ է պառակտվել
26-08-2022 17:20

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ կողմից միջնորդի նշանակման լուրին Բաքվի կոշտ արձագանքին

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Ադրբեջանի կտրուկ արձագանքին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունմ ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը, և այդ մանդատը ոչ ոք չի չեղարկել», - «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Օգոստոսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու մասին։ Այս պաշտոնում Ռիկերը կծառայի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և հանդես կգա որպես ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող Ժնևում միջազգային բանակցություններում։
Նույն օրը Ադրբեջանը հայտարարել էր, որ նման քայլերը «չեն նպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

Ի պատասխան՝ Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։