Բավ է պառակտվել
25-11-2020 21:57

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի բերի ոչ մեկին

Ֆրանսիայի կողմից ԼՂՀ ճանաչումն օգուտ չի բերի ոչ մեկին, հայտարարել է ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

“Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ Եվրոպային”,- ասել է նա։ 

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը բացարձակ մեծամասնությամբ ճանաչեց բանաձևը, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Լեմուանի խոսքով, այս քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի մյուս գործընկերների քաղաքականությունը։

"Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը չի կատարվում միակողմանի գործողություններով, այլ կախված է կողմերի երկխոսությունից։ Եվ այսօր, առավել քան երբեք, կողմերը (ԵԱՀԿ ՄԽ․խմբ) համանախագահների օժանդակության կարիքն ունեն այդ երկխոսությունը շարունաելու համար”,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է Լեմուանը, միջազգային հանրությունն, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ “Կառավարության (Ֆրանսիայի․խմբ) պատասխանատվությունը կայանում է նրանում, որ հարց տա․արդյո՞ք այս ժեստը օգտակար և արդյունավետ կլինի։ Արդյո՞ք այն կհանգեցնի որևէ հետևանքների տեղում և Լեռնային Ղարաբաղի բնակչության համար”,- հավելել է նա։

ԱԳՆ-ին կից պետքարտուղարն ընդգծել է, որ եԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Փարիզը կարող է մասնակցել հակամարտության կարգավորմանը, եթե նրա միջնորդությունն ընդունվի և Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Լեմուանի կարծիքով, Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի իրավիճակի վրա “ազդեցության բոլոր հնարավորությունների՛ կորստին և կսառեցնի խաղաղ գործընթացը։