Բավ է պառակտվել
18-01-2022 22:43

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում մեկնաբանել են նախարարի հրաժարականի մասին լուրերը

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Այս մասին ասել է գերատեսչության մամլո քարտուղար Գայանե Անտոնյանը։

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր, որ Վահան Քերոբյանը շուտով կլքի Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

«Պարոն Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։ Նմանատիպ հայտարարությունները մենք այլ կերպ չենք կարող մեկնաբանել»,- ասել է նա։