Բավ է պառակտվել
01-06-2022 12:56

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի հարավում ադրբեջանական զինուժի առաջղաղացման մասին տեղեկությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։

«Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։
։
Ընդ որում, նշել եմ ՊՆ-ում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։

«Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»։

ՀՀ ՊՆ ղեկավարը Ֆրանսիայի զինված ուժերի պատվիրակության հետ քննարկել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները
Հայաստանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից հայ զինվորների նոր գերեվարման մասին լուրերը
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն միջազգային ցուցահանդեսին
Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ –ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1339