ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը», - գրել է Ռևենկոն Twitter-ում։
Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել էր, որ այս տարի ՀԱՊԿ-ը կանցկացնի համալիր համատեղ զորավարժություններ՝ օպերատիվ-ռազմավարական «Մարտական եղբայրություն» զորավարժությունների ձևաչափով: