Բավ է պառակտվել
11-02-2016 11:22

ՌԴ ՊՆ. արևմտյան հեռուստաալիքներով ցուցադրած Հալեպի կադրերը կեղծված են

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արևմտյան հեռուստաալիքները դեռևս Մոսկվայի գործողություններց առաջ Հալեպի ոչնչացված կադրերը ներկայացնում են որպես ՌԴ Օդային տիեզերական ուժերի ռմբակոծությունի հետևանք: Այս մասին հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Ըստ նրա, այդ պատկերները ցույց են տալիս ամերիկյան ու եվրոպական առաջատար հեռուստատեսային ալիքները: Պաշտպանության նախարարության մամլո խոսնակը նաև նշել է, որ փետրվարի 10-ին, ԱՄՆ-ի կործանիչները ռմբակոծել են Հալեպը, հետո դրանում մեղադրել են ռուսերին: «Ինչպես և խոստացել էինք մեր ամերիկացի գործընկերներին, մենք ոչ մի տեղեկություն չենք թաքցնելու: Երեկ, մոսվայի ժամանակով 13.55-ին Թուրքիայից դեպի Հալեպ ամենակարճ ճանապարհով սիրիական երկնք են մտել ԱՄՆ ՌՕՈւ-ի երկու «A-10» կործանիչներ և լիարժեք մշակել են քաղաքի բոլոր օբեկտները», - ասել է Կոնաշենկովը: Ինչպես նշել է գեներալ-մայորը, Պենտագոնի խոսնակ գնդապետ Սթիվեն Ուորենը հայտարարել էր, որ Ռուսաստանի ինքնաթիռները Հալեպում երկու հիվանդանոցներ էին ռմբակոծել: «Արդյունքում 50 հազար սիրիացիներ մնացել էին առանց կենսական անհրաժեշտ օգնության: Այդ պաշտոնական ներկայացուցիչն այլևս ոչ մի կեղծիք չկարողացավ իրենից դուրս հանել», - ասել է ռազմական վարչության ներկայացուցիչը:
Կոնաշենկովը նշել է, որ ռուսական ինքնաթիռները Հալեպի շրջանում չորեքշաբթի չեն աշխատել: Նրանց անմիջական նպատակը եղել է քաղաքից ավելի քան 20 կմ հեռավորության վրա: 2015թ. սեպտեմբերի 30-ից, Ռուսաստանը օդային հարվածներ է իրականացնում Սիրիայում ահաբեկչական խմբերի դիրքերի ուղղությամբ: 2014 թ-ից Արաբական Հանրապետությունում և Իրաքում զինյալների դեմ պայքար է մղում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան: