Բավ է պառակտվել
14-10-2021 12:52

Մոսկվայում հուսով են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկաս Գարեգին երկրորդի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը, որը կազմակերպվել էր ՌՈւԵ առաջնորդի նախաձեռնությամբ Մոսկվայում։

«Ինչպես գիտեք, այս հանդիպումն առաջինը չէ, հոգևոր առաջնորդների շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ։ Նրանք, կարելի է ասել, առաձնանում են վստահելիությամբ՝ իրենց կողմից տված գնահատականների պատճառով», - նշել է նա հինգշաբթի մամլո ասուլիսին։

Զախարովան այդ ձևաչափը բնութագրել է որպես եզակի, ինչն, անկասկած, նպաստում է փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության խթանմանը։

«Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, ներառյալ վստահության հաստատմանը, միջազգային հումանիտար խնդիրների լուծմանը և, իհարկե, պատմամշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների պատմականը», - եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Կաթողիկող Գարեգին երկրորդի, ՌՈւԵ առաջնորդ Կիրիլի և Շեյխ-ուլ-Իսլամ Փաշազադեի հանդիպումը կայացել է երեկ Մոսկվայի Դանիլովյան վանքում՝ «քննարկելուԼեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով ծառացած հակամարտության լուծման ուղիները»: Հանդիպման արդյունքերով պատրարք Կիրիլը հայտարարություն ընթերցեց, որում, մասնավորապես նշեց, որ Կովկասը միշտ հայտնի է եղել ժողովուրդների, լեզուների և մշակույթների հսկայական բազմազանությամբ և ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար չկա այլ ապագա, քան միասին ապրելը:

Պատրիարքը նաև կոչ է արել պարզել անհայտ կորածների ճակատագիրը, հեշտացնել ռազմագերիների ազատ արձակման գործընթացը և կանխել զենքի չարտոնված օգտագործումը, որը սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին: