Բավ է պառակտվել
03-06-2021 11:05

Մոսկվայում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի ուղիները

Չորեքշաբթի Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խոհրդակցություններ, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում դեէսկալացիայի հարցերը։ Այս տեղեկությունը հաստատել են ՏԱՍՍ-ին մի քանի աղբյուրց։

«Հունիս 2-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խոհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի որոշ սսահմանմերձ շրջաններում դեէսկալացիայի ուղիները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային կոնտակտները»,- հայտնել է աղբյուրը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում նախոորդ աշնանը մարտական գործողությունների ավարտից հետո, երբ Բաքվի վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջան՝ Ադրբեջանի հետ Հայաստանի նոր սահմանը ձևավորվեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի անմիջական հարևանությամբ։
Իրավիճակն այստեղ սրվեց մայիսի 12-ին, երբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում 3,5 կմ խորացել է Հայաստանի տարածք և փորձել որոշակի աշխատանքներ իրականացնել։ հայաստանի պաշտպանական գերատեսչությունում հայտնել էին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանցի զինվորականները դադարեցրել այդ աշխատանքները։

Այնուամենայնիվ, կողմեր պարբերաբար հայտնում են նոր միջադեպերի մասին: Այսպես․ մայիսի 27-ին Ադրբեջանը հայտարարեց, որ վեց հայ զինծառայող է գերեվարել, երբ նրանք փորձում էին հատել սահմանը՝ դիվերսիաներ կատարելու նպատակով։ Հայկական կողմը հաստատեց զինծառայողների գերեվարման փաստը, բայց շեշտեց, որ նրանք այդ պահին ինժեներական աշխատանքով էին զբաղված Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում:

Ավելի ուշ Երևանում հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ: Իր հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են դեէսկալացիայի իրենց պլանը, որը ենթադրում է, որ կողմերը պետք է դուրս բերեն զորքերը և Մինսկի խմբի օգնությամբ սկսեն համատեղ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: