Բավ է պառակտվել
12-10-2020 14:54

«Մոսկվայում ուշի ուշով հետևում են իրավիճակին»․ ՌԴ խոսնակ Պեսկով

Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ Մոսկվայում ուշի ուշով հետևում են իրավիճակին և հրադադարի երկուստեք խախտումների մասին տեղեկությունները Կրեմլի աչքից չեն վրիպում», - «Մենք բարձր ենք գնահատում մարդասիրական դադարի վերաբերյալ պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կողմից»։

Նշենք, որ Ադրբեջանը անտեսել է հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցման ռեժիմը՝ ոտնահարելով իր պայմանավորվածությունները և շարունակելով ինչպես խաղաղ բնակավայրերի, մեծ քաղաքների հրթիռակոծումը, այնպես էլ շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով հարձակումներն ու հրետակոծությունները: Հոկտեմբերի 10-ից մեծաքանակ հարձակման տակ է Հադրութը: Մարտերը շարունակվում են:

Արմինե Գևորգյան