Բավ է պառակտվել
14-01-2022 15:59

Մոսկվան մեկնաբանել է ՀԱՊԿ ընդլայնման հնարավորությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ մամլո ասուլիսին մեկնաբանել է ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը։
«ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամեն ինչ գրված է․ ով ուզում է անդամակցել, պետք է դիմի այդպիսի խնդրանքով»,- ասել է նա, պատասխանելով հարցին, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք կան արդյո՞ք ՀԱՊԿ ընդլայնման ծրագրեր, այդ թվում՝ Իրանի կամ այլ երկրների հաշվին, Արևմուտքի և Հյուսիսի հռետորաբանությանն ու քաղաքականությանը հակակշիռը ամրապնդելու նպատակով։
Լավրովը նշել է, որ վերջին մեկուկես տարում պետությունների ղեկավարներն արձանագրություն ստորագրեցին, որով փոփոխություններ են մտցվում կանոնադրության մեջ, և, կազմակերպության լիիրավ անդամներից բացի, գործընկերոջ և դիտորդի ինստիտուտներ են ստեղծվում։

«Կելնենք նրանից, որ մենք ուղարկել ենք այդ տեղեկատվությունը համապատասխան երկրներ։ Առկա է, առնվազն, ՀԱՊԿ-ի հետ կապերի հաստատելու հետաքրքրություն, մենք ձեզ կպատմենք, թե ինչպես է զարգանում այդ գործընթացն,- ասել է նա։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին
Հավաքական անվտանգության պայմանագիրը, որի հիման վրա ստեղծվել է ՀԱՊԿ-ը, ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։ ՀԱՊԿ-ի նպատակներն են ամրապնդել խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքական հիմունքներով պաշտպանել անդամ երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում է 6 պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ Սերբիան և Իրանը դիտորդի կարգավիճակ ունեն Խորհրդարանական վեհաժողովում։.