Բավ է պառակտվել
15-02-2021 16:26

Այվազյանը և Լավրովը բանակցություններ կվարեն Ռուսաստանում, հանդիպման օրը հայտնի է

Երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն տարածաշրջանում և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։
Հայասըանի ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը փետրվարի 17-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Ռուսաստանյան մայրաքաղաքում Այվազյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը կվարեն բանակցություններ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ըստ տեղեկավության, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր:
Հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար օժանդակության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման վրա:
Կճշտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային ծրագրերը: