Բավ է պառակտվել
20-03-2023 09:45

Մոսկվայում կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները

Երկուշաբթի Մոսկվայում կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։

Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտգործնախարարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։

Կքննարկվեն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև գործողությունների համակարգումը տարբեր ունիվերսալ միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում:
Նշվում է, որ ռուսական կողմը գալիք բանակցությունները դիտարկում է որպես վստահելի երկխոսության պահպանման և դաշնակցային կապերի ողջ շրջանակի կառուցման համատեղ աշխատանքի շարունակություն։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս դրանց՝ մեր պետությունները գժտեցնելու և տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խաթարելու արևմտյան երկրների անթաքուստ փորձերի ֆոնին», - ասվում է հայտարարության մեջ։